Ճապոնական Վակայամա քաղաքում, որտեղ պետք է ելույթ ունենար վարչապետ Ֆումիո Կիսիդան, միջադեպից հետո բիզնեսին միտումնավոր խոչընդոտելու մեջ կասկածվողը ձերբակալվել է, տեղեկացրել է «Կիոդո» գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։
Զանցանքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։
Ավելի վաղ NHK հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ պայթյունի ուժեղ ձայն է հնչել տեղի ժամանակով ժամը մոտ 11.30-ին, Կիսիդայի ելույթի վայրին մոտ, այդ ընթացքում նա ավարտել էր Վակայամա քաղաքի Սաիգասակի ձկնորսական նավահանգստի զննումը։
Ականատեսները հեռուստաալիքին պատմել են, որ երիտասարդը, երբ հայտնվել է Ճապոնիայի վաչապետը, նրա ուղղությամբ գնդաձեւ սեւ իր է նետել, ինչից հետո նրան բռնել են ոստիկանները, իսկ մի քանի վայրկյան անց լսվել է պայթյունի ձայնը։
Ներկայում վարչապետը, որին միջադեպի վայրից հեռացրել են թիկնապահները, շրջանի ոստիկանության գլխավոր վարչության շենքում է։ Նա չի տուժել։
Միջադեպից տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, դեպքի վայր են եկել հրշեջ հաշվարկներ։



























