ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտարարել է, որ արդեն որոշում է կայացրել 2024թ. նախագահական ընտրություններին մասնակցության մասին, եւ որ այդ մասին կհայտարարի շուտով։

«Ես արդեն այդ հաշվարկներն արել եմ։ Մենք այդ մասին համեմատաբար շուտ կհայտարարենք»,- նշել է պետության ղեկավարը՝ Դուբլին թռչելուց առաջ պատասխանելով իր պլանների մասին լրագրողների հարցերին։ Դրանք վերաբերել են նախագահի պաշտոնում վերընտրվելուն։

«Ես ձեզ ասել եմ, որ իմ ծրագիրն է նորից առաջադրվելը»,- ավելացրել է Բայդենը։

«Այստեղ [Իռլանդիա] կատարած ուղեւորությունը միայն խորացրել է իմ լավատեսությունն առ այն, ինչ կարող է արվել»,- ընդգծել է նախագահը՝ խոսելով իր թեկնածությունն առաջադրելու մասին։