Սուդանի բանակի ստորաբաժանումները եւ արագ արձագանքման ուժերը բախումների մեջ են մտել Հարթումից հարավ գտնվող ռազմաօդային ուժերի կենտրոնակայանի շրջանում: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին։
Հատուկ նշանակության ուժերը, որոնք շաբաթ օրը հանդես են եկել բանակային հրամանատարության դեմ, փորձում են վերահսկողության տակ վերցնել երկրի ռազմաօդային ուժերի կառավարումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Սուդանի բանակը մարտական ավիացիա է կիրառել Հարթումում տեղակայված արագ արձագանքման ուժերի շտաբին հարվածներ հասցնելու համար: Բացի այդ, ավիացիան գործի է դրվել Հյուսիսային Դարֆուր նահանգում, որտեղ նույնպես բախումներ են տեղի ունեցել հակամարտող կողմերի միջեւ:





























