Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խոստացել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները  «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի  ժամանակ, որը տեղի է ունենում կիրակի՝ հարևան Վակայամա քաղաքում  եղած պայթյունից հետո, հաղորդում է BBC-ն։

 «Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհից բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանաում, Ճապոնիան պետք է առավելագույնս մեծացնի իր ջանքերը անվտանգություն ապահովելու համար»,- կիրակի լրագրողներին է ասել Կիսիդան։

 «Աններելի է, որ բռնարարքն իրականացվել է ընտրարշավի ընթացքում»,- ավելացրել է նա։

Շաբաթ օրը արևմտյան Վակայամա քաղաքում մի տղամարդ Կիսիդայի ելույթից առաջ ծխանռնակի կամ ազդանշանային հրթիռի նման առարկա է նետել, որն այնուհետև պայթել է։ Միջադեպի ժամանակ կառավարության ղեկավարը խոսում էր խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում Լիբերալ-դեմոկրատական  կուսակցության թեկնածուի հետ։  Առարկան նետելուց անմիջապես հետո՝ նախքան պայթյունի որոտալը, հարձակվողը ձերբակալվել է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Նախնական տվյալներով, ոչ ոք չի տուժել։

Ճապոնական ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ պայթյունն իրականացրել է 24-ամյա Ռյուձի Կիմուրան՝ Կավանիսի քաղաքից։