Ռուսաստանի հետ գերիների մեծ փոխանակման շրջանակում մի քանի փուլով հաջողվել է 130 մարդ վերադարձնել։ Այս մասին Տելեգրամում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Գերիների զատկական մեծ փոխանակում։ Վերադարձնում ենք մեր մարդկանցից 130-ին։ Դա տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում՝ մի քանի փուլով։

Շարքայիններ և սերժանտներ, որ գերի են ընկել Բախմուտի, Սոլեդարի, Զապորոժիեի, Խերսոնի ուղղություններում»,- տեղեկացրել է Երմակը։

Նա ընդգծել է, որ խնդիրը բոլորին վերադարձնելն է։