Անցյալ գիշեր անհայտ անձանց խումբը կրակ է բացել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլի Բախչելիեվլեր Քոջասինան շրջանի ընտրական գրասենյակի վրա, տեղեկացնում է Daily Sabah-ը։
Թեև միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն դեպքի վայր մեծ թվով ոստիկանական խմբեր են ուղարկվել։
Ոստիկանները դեպքի վայր են եկել և շրջապատել շենքը։ Քննություն է անցկացվում։
Կուսակցության Ստամբուլի շրջանային կազմակերպության նախագահ Օսման Նուրի Քաբաքթեփեն պատահածի մասին գրել է սոցիալական իր կայքէջում։
«Ուզում եմ հայտարարել, որ մենք կհասնենք այս հարցի լուծմանը օրենքի շրջանակում։ Մեր ամենամեծ մխիթարությունն այն է, որ հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել։ Մենք հնարավորություն չենք տա այդ հարձակումներին և կշարունակենք մեր համաքաղաքացիների հետ հանդիպումները լիակատար ժողովրդավարության մթնոլորտում»,- գրել է նա։





























