Շաքարավազի ներկայիս ինվոյսային արժեքները, որոնք հիմք են ընդունվում ներմուծված շաքարավազը կամ շաքարավազի հումքը մաքսազերծելիս, համահունչ են միջազգային գների հետ: Այսօր` սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: 

Հարցին, թե արդյոք շաքարավազի 20 տոկոս թանկացումը արդարացվա՞ծ էր, Ա. Շաբոյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ինվոյսային արժեքների բարձրացմամբ, ինչն էլ իր հերթին համահունչ է միջազգային գներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի սուպերմարկետներում օգոստոսի վերջին շաքարավազը կտրուկ թանկացել է` 1 կգ-ի արժեքը 350 դրամից հասել է մինչեւ 450 դրամի: