Արցախում 44-օրյա պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացվել է, եւ ակնհայտ է, որ դրա գործունեությունն ուղղակիորեն կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը մաքրելու ցանկության հետ։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, մայիսի 4-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Խորհրդարանականի գնահատմամբ՝ այս հանձնաժողովի գործունեությունն ուղղված է Փաշինյանի լիակատար արդարացմանը։ «Իշխանությունները չեն կարող դիտարկել հանցագործությանն իրենց իսկ ենթադրվող մասնակցության տարբերակը։ Սովորաբար քննչական հանձնաժողովները գործիք են իշխանությունների ձեռքին»,- նշել է Թովմասյանը։





























