Բաշկորտոստանի Ուչալինսկի շրջանում հրշեջները պայքարում են 210 հեկտար մակերեսով անտառային հրդեհի դեմ, տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ տարածարջանային գլխավոր վարչությունը։
«Հանրապետության Ուչալինսկի շրջանում շարունակվում է պայքարը երկու անտառային հրդեհների դեմ։ Կուլուշեւո գյուղի մոտ հաջողվել է տեղայնացնել հրդեհը 210 հեկտար մակերեսով։ Հրշիջման աշխատանքներին մասնակցում են 94 մարդ եւ 24 միավոր տեխնիկա, Ռուսաստանի ԱԻՆ Բաշկորտոստանի Հանրապետության գլխավոր վարչության ավտոմեքենաների խմբավորումը, անօդաչու ավիացիոն համակարգերը, հրշեջ-փրկարար ուղղաթիռ, ծանր հրշեջ տեխնիկա»,- նշվել է հաղորդագրությունում։
Փրկարարների տվյալներով՝ երկրորդ հրդեհը Ուչալինսկի շրջանում Կիրյաբինսկոյե գյուղի մոտ է։ Այստեղ կրակը տեղայնացվել է 15 հեկտար մակերեսով։





























