Չեխիայի նախագահ Պետր Պավելի կարծիքով՝ Արեւմուտքը մտնում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության դարաշրջան։ Այս մասին նա հայտարարել է ուրբաթ, Լոնդոնի Պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջ այցելության ժամանակ, որտեղ սովորել է 2005թ., տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Արեւմուտքը մտնում է ռազմավարական մրցակցության դարաշրջան (իր պետություններում ձեւավորված) դեմոկրատիայի՝ մի կողմից, եւ ավտոկրատ կառավարությունների միջեւ՝ մյուս կողմից»,- ասել է Պավելը։

Դեմոկրատական երկրների հիմնական մրցակիցները, Պավելի խոսքով, Ռուսաստանն ու Չինաստանն են։ ՌԴ-ն ագրեսիվ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, իսկ Չինաստանը «տնտեսական միջոցներով ամրացնում է իր ազդեցությունն ամբողջ աշխարհում»։

Արեւմտյան արժեքներ դավանող երկրները պետք է համագործակցեն, որպեսզի հաջող դիմակայեն Ռուսաստանին եւ Չինաստանին, ասել է Պավելը։ Փոխգործակցության զգալի պոտենցիալ, նրա խոսքով, կենտրոնացված է, մասնավորապես, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տաածաշրջանում, որի պետությունները Չինաստանի հանդեպ հավասարակշռության են ձգտում։