Բազմաթիվ թայեր կիրակի երկար հերթեր են գոյացրել, որպեսզի վաղաժամ քվեարկեն մայիսի 14-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում է Reuters-ը։

Երկրի ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվե ունեցող 52 մլն թայ ընտրողներից ավելի քան 2 մլն-ը գրանցվել է վաղաժամկետ քվեարկման համար։

Ընտրությունները կարող են խախտել ստատուս-քվոն, որ ստեղծվել է բանակի նախկին գլխավոր հրամանատար Պրայուտ Չան-Օչայի գլխավորած պահպանողական զինվորականամետ կառավարության ութամյա կառավարումից հետո։

69-ամյա Պրայուտը, որը 2014 պետական հեղաշրջումից հետո նվաճել էր իշխանությունը և վարչապետի պաշտոնում մնացել 2019-ի ընտրություններից հետո, որոնք, ըստ քննադատների կեղծված են եղել, ինչը մերժվել է կառավարության կողմից, որը վերջերս անցկացված հասարակական կարծիքի հարցումներով զգալիորեն հետ է մնում ընդդիմադիր կուսակցություններից։

Ընդդիմադիր Պխեու Թայ կուսակցությունը, որը մինչև 2019-ը հաղթել է հինգ համընդհանուր ընտրություններում և տապալվել Պրայուտի կոմից պետական հեղաշրջման հետևանքով, առաջատարն է հարցումների մեծ մասում, նրան հաջորդում է «Շարժում դեպի առաջ» կուսակցությունը։