Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն այսօր՝ մայիսի 7-ին, պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում ակնկալվում են երկկողմանի բանակցություններ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Երկու երկրների առաջնորդները  կքննարկեն երկկողմանի  և բազմակողմանի օրակարգի հրատապ հարցեր, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև Սադիր Ժապարովի այլ անձանց հետ հանդիպումները։

Բացի այդ Ժապարովը մայիսի 9-ին, որպես պատվավոր հյուր, ներկա կգտնվի Մոսկվայում Հաղթանակի շքերթին։