Պակիստանի նախկին վարչապետ եւ ընդդիմադիր «Շարժում հանուն արդարության» կուսակցության նախագահ Իմրան Խանը երեքշաբթի ձերբակալվել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից Իսլամաբադի բարձրագույն դատարանի շենքում: Այս մասին հայտնում է Geo-TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Խանը կալանավորվել է դատարանի կողմից «Ալ Քադիր Թրասթ» հիմնադրամի միջոցների ոչ նպատակային վատնման գործի քննության շրջանակներում: Նախկին վարչապետը ժամանել է դատարանի շենք՝ իր նկատմամբ հարուցված այլ գործերով գրավը մուծելու համար։
Հեռուստաալիքի համաձայն՝ իրավապահ մարմինների աշխատակիցները նախկին վարչապետի հետ միասին դատարանի տարածքը լքել են սեւ փիքափով։





























