Խորվաթիայում գիտնականները հայտնաբերել են 7 000-ամյա ստորջրյա ճանապարհ։

Ինչպես տեղեկացրել է planet-today-ը, ստորջրյա հնագետների խումբը Զադարի համալսարանից հայտնաբերել է ճանապարհ, որը մի ժամանակ ցամաքի հնագույն արհեստական զանգվածը կապել է խորվաթական Կորչուլա կղզու հետ։ Ճանապարհը գտնվել է 5 մետր խորության վրա։ Բնակավայրը թվագրվում է մ.թ.ա. 4900 թվականով։

Գիտնականները հայտնաբերել են նաեւ կայծքարե սայրեր եւ քարե կացիններ։