Յելոուսթոունի ազգային պարկ այցելած երկու մարդիկ հայտնվել են վտանգավոր իրավիճակում, երբ տեղական բիզոններից մեկը բախվել է իրենց մեքենային՝ առանց հատուկ ջանքերի ծակելով առջեւի անվադողը, գրում է Advnture-ը:

Միջադեպի տեսագրությունը տեղադրվել է  TouronsOfYellowstone ինստագրամյան էջում։ 

Ազգային պարկերի ծառայությունը (NPS) այցելուներին խնդրել է միշտ առնվազն 23 մետր հեռավորություն պահպանել բիզոններից եւ որմզդեղններից, եւ դրա համար ծանրակշիռ պատճառներ կան։