Բանգլադեշը և Մյանման պատրաստվում են դիմավորել «Մոկո» հզոր ցիկլոնը, որն արդեն թափվել է առափնյա շրջանների վրա, իշխանությունները կոչ են արել երկու երկրների հազարավոր մարդկանց պատսպարան փնտրել, հաղորդում է The Associated Press-ը։

«Մոկո» ցիկլոնի ամենաերկար գոտին հասել է Մյանմայի Ռակհայն նահանգի առափնյա հատվածին կիրակի առավոտյան, իսկ կեսօրին սպասվում է, որ  փոթորկի կենտրոնը ցամաք դուրս կգա Սիտվե քաղաքի մոտ, որտեղ եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել։

Սիտվեի 300 հազ բնակիչներից ավելի քան 4000-ը ուրբաթ օրվանից տեղահանվել են այլ քաղաքներ, ավելի քան 20 հազ․ մարդ պաշտպանվում են կայուն շենքերում։

Բանգլադեշում կիրակի առավոտյան  եղանակը շրջանների մեծամասնությունում արևային և խոնավ էր։

Բանգլադեշը, որի բնակչությունը 160 մլն-ից ավելի է, պատրաստել է ցիկլոններից պաշտպանվելու ավելի քան 1500 ապաստարան։ Ռազմածովային նավատորմը հայտարարել է, որ պատրաստ վիճակում է պահում 21 նավ, ծովային պարեկային ինքնաթիռ և ուղղաթիռներ փրկարարական գործողություններ իրականացնելու  համար։