Ընդդիմադիր պատգամավորները և մի շարք այլ հանրության մեջ վստահություն վայելող անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանեի ազատության համար: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ երաշխավորություն ներկայացրել են 10 ընդդիմադիր պատգամավոր եւ դերաան Հրանտ Թոխատյանը:
Ավելի վաղ 44-օրյա պատերազմի զոհվածների ծնողները եւ քաղաքացիները երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան։
Հիշեցնենք, որ տիկին Գայանեն 23:00-ից ներկայացել է Շենգավիթի դատարան։ Քննվում է նրա ձերբակալման դեմ բողոքը եւ կալանավորման միջնորդությունը։





























