Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Դոնի Ռոստովում կալանավորել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկության ինժեներ-կոնստրուկտորի՝ պետական դավճանության կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնին։
ԱԴԾ տվյալներով՝ ռուսաստանցին 2023թ. փետրվար-ապրիլ ընթացքում, շփում հաստատելով Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ, ուկրաինական գերատեսչությանն է հանձնել տեղեկություն պաշտպանական-արդյունաբերական համալիրի գտնվելու վայրի, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցների, Ռուսաստանի Զինված ուժերի՝ Դոնի Ռոստովում տեղակայված անձնակազմի մասին։
Ռուսաստանի ԱԴԾ Քննչական վարչությունը տղամարդու դեմ հարուցել է քրեական գործ ՌԴ Քր.օր. 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն լրտեսության միջոցով)։




























