Վատիկանի հատուկ բանագնաց կարդինալ Մատեո Ձուպին այսօր երկօրյա այցով կժամանի Կիեւ, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

«Հունիսի 5-6-ին Բոլոնիայի արքեպիսկոպոս եւ Իտալիայի եպիսկոպոսության ղեկավար կարդինալ Մատեո Մարիա Ձուպին կայցելի Կիեւ՝ որպես Սրբազան Հայր Ֆրանցիսկոսի բանագնաց»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Սա նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է ուշադիր լսել ուկրաինական իշխանություններին արդար խաղաղության հասնելու հնարավոր ուղիների մասին եւ աջակցել մարդասիրական ժեստերին, որոնք նպաստում են լարվածության թուլացմանը»,-հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։