Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երեքշաբթի օրը վերաբացվել է Իրանի դեսպանատունը` յոթ տարի անց, հայտնում է Al Arabiya-ն։

Երկուշաբթի օրը Էր Ռիադում դիվանագիտական ​​աղբյուրը AFP-ին հայտնել էր, որ Իրանի դեսպանատան բացումը տեղի կունենա երեքշաբթի` տեղական ժամանակով ժամը 18:00-ին, Սաուդյան Արաբիայում Իրանի նորանշանակ դեսպանի ներկայությամբ:

Մարտի 10-ին, Չինաստանում մի քանի օր տեւած ինտենսիվ բանակցություններից հետո, Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվեցին վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները և վերաբացել իրենց դեսպանատներն ու դիվանագիտական ​​ներկայացուցչությունները` յոթ տարվա օտարումից հետո: