Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Սիձուոկայից տարեց եւ շարժողական սահմանափակումներ ունեցող անձանց տարհանում իրականացնել սողանքների սպառնալիքի պատճառով, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Սիձուոկա պրեֆեկտուրայում «Մավար» թայֆունից հետո հորդառատ անձրեւներ են տեղացել, ինչն առաջ է բերել սողանքների սպառնալիք։ Այս կապակցությամբ ավելի քան 205 հազար տարեց եւ շարժողական սահմանափակումեր ունեցող անձինք տարհանման կարգադրություն են ստացել իշխանություններից։

Համամացու քաղաքում այդպիսի կարգադրություն է ստացել 203,4 հազար, Կոսայ քաղաքում՝ 2,3 հազար մարդ։

Առաջիկայում շրջանում կանխատեսվում է անձրեւների շարունակում, ինչը զգալիորեն մեծացնում է բնական աղետի վտանգավորությունը։