Հարավային Կորեայի ոստիկանությունը կալանավորել է 77 մարդու, որոնց կասկածում են արդյունաբերական լրտեսության 35 դեպքերի մեջ, դրանք հայտնաբերվել են վերջերս իրականացված համազգային հետաքննության ընթացքում, տեղեկացրել է Yonhap տեղեկատվական գործակալությունը։
Գործերի մեծ մասը վերաբերել է միայն հայրենական ընկերություններին, չնայած դրանցից ութը կապված է եղել Չինաստան կամ այլ երկրներ տեխնոլոգիական գաղտնիքների արտահոսքի հետ, Yonhap-ը մեջբերել է Ազգային ոստիկանական գործակալության հայտարարությունը։
Միջազգային գործերի թվաքանակը երկու անգամ գերազանցել է տարեկան վաղեմության համանման ցուցանիշը։
Կասկածյալներից մեկն իբր կալանավորվել է գաղտնի կորպորատիվ տեղեկության արտահոսքի համար՝ հարավկորեացի գործատուից չինական ընկերություն տեղափոխվելիս, որը խոստացել էր հարյուր միլիոնավոր վոներ (հարյուր հազարավոր դոլարներ) բնակարանի, ուսման վարձի եւ կեցության ծախսերը փակելու համար՝ տեղեկատվության դիմաց, նշվել է զեկույցում։





























