ԽՍՀՄ-ում առաջին երկաստիճան ջերմամիջուկային ռումբի RDS-37-ի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը Մոսկվայում ինքնասպան է եղել։ Ըստ REGNUM-ի՝ հունիսի 21-ին, 92-ամյա ինժեներ-ֆիզիկոսի դին հարազատները հայտնաբերել են նրա բնակարանում։ Նա հրաժեշտի գրություն է թողել իր ընտանիքի համար։
Ինժեներ-ֆիզիկոս Գրիգորի Եմելյանովիչ Կլինիշովը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 30-ին։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և 1962 թ.-ի Լենինյան մրցանակի դափնեկիր է։ Մասնակցել է RDS-37 երկաստիճան ջերմամիջուկային ռումբի ստեղծմանը՝ դրա համար լիցք մշակելով։




























