Հրշեջները 24 ընտանի կենդանիների են փրկել՝ Սմոլենսկի մարզի M-1 մայրուղու վրա միկրոավտոբուսի և էքսկավատորի բախումից հետո, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Telegram ալիքը։

«Սմոլենսկի մարզում M-1 մայրուղու վրա վթար է տեղի ունեցել՝ էքսկավատորի և միկրոավտոբուսի մասնակցությամբ։ Ուղևորների թվում եղել է 11 շուն, 10 նապաստակ և երեք կատու։ Հրշեջ-փրկարարները կենդանիներին դուրս են բերել ավտոմեքենայից, խմելու ջուր տվել ու տաքացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ալաբայ ցեղատեսակի շունը տուժել է` կենդանին վնասել է թաթը, անհրաժեշտ է եղել ճարմանդ դնել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավտոբուսի վարորդը և ուղեւորը հանձնվել են բժիշկներին՝ փորձաքննության։