Թբիլիսիում այսօր ավարտվում է Tbilisi Pride շաբաթը. փակ փառատոնն անցկացվելու է ԼԳԲՏ-հանրույթի հակառակորդների սպառնալիքների համատեքստում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
ՆԳՆ-ն տեղեկացրել է ոստիկանության մոբիլիզացման մասին եւ խոստացել է, որ կձեռնարկվեն միջոցներ փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Ոստիկանությունը միաժամանակ հանրույթի հակառակորդներին կոչ է արել դուրս չգալ խաղաղության շրջանակներից։
Հատուկ պահպանություն կունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ որոշ բանկեր արգելափակել են այն հաշիվները, որոնցում միջոցներ էին հավաքվում հակա-ԼԳԲՏ-ակցիաների կազմակերպման համար։
Tbilisi Pride-ը ՆԳՆ-ից պաշտպանության «ամուր երաշխիքներ» է ստացել, ինչը հույս է ներշնչում, որ ամեն բան հարթ կանցնի, ասել են փառատոնի կազմակերպիչները։
ԼԳԲՏ-հանրույթի դեմ ակցիայի մասնակիցները հավաքվում են Վաժա Փշավելայի պողոտայում, որպեսզի այնտեղից շարժվեն դեպի ԼԳԲՏ-փառատոնի անցկացման վայր։





























