Հուլիսի 19-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայում գողացել են իր ինքնագլորը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է 13-ամյա մի տղա: Նա հայտնաբերվել և, գողոնով հանդերձ, ներկայացվել է բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին: