Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ:

Արթուր Տիգրանի Մնոյանի

կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում:

2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ

X-XI.2014թ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ

2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ

2017-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2020-2023թթ. - Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի 1 երեխա: