Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է պորտուգալացի Միգել Ալվարո Պերեյրային այն բանի համար, որ նա «նման է եղել գեյի», հաղորդում է Observador-ը։
Տղամարդուն ձերբակալել են Թուրքիայում երկու օր մնալուց հետո, երբ նա ճանապարհ է հարցրել ոստիկանից։ Իրավապահները ենթադրել են, որ ճանապարհորդը նախատեսում է մասնակցել ԼԳԲՏ-ի քայլերթին։ Միջոցառումը անցկացվում էր մոտակա փողոցում։ Պերեյրան տեղյակ չէր, թե ինչ է կատարվում քաղաքում։
Հաջորդ 13 ժամը զբոսաշրջիկն անցկացրել է միկրոավտոբուսում, այնուհետև նրան ոստիկանական տեղամաս են տարել։ Որոշ ժամանակ անց տեղափոխել են Շանլըուրֆայի բանտ, որտեղ երկրի հյուրը մնացել է ավելի քան տասը օր։
Ըստ Պերեյրայի, այդ ողջ ընթացքում նա ոչ կերել է, ոչ խմել։ Հարկադրված է եղել ապրել կեղտոտ բանտախցում։ Ավելի ուշ նրան հաջողվել է կապվել ընտանիքի հետ և Պորտոիգալիա վերադառնալ։ Նա ընդգծել է, որ Թուրքիայում իր երկրի դեսպանությունը չի օգնել իրեն։




























