Վրաստանի խոշոր բանկերը դադարել են դրամական միջոցներ ընդունել  ու ուղարկել ռուսաստանյան «Յունիստրիմ» վճարային համակարգով, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին են հայտնել TBC-ում, «Լիբերթիում», «Վրաստանի բանկում», «Կրեդո բանկում» և «Բիզնեսբանկում», «Յունիստրիմ» համակարգը ուրբաթ առավոտյան դադարեցրել է աշխատանքը։

Վճարման համակարգի ծառայության խափանման մասին են հայտնել նաև «Ռիկո Կրեդիտ» միկրոֆինանսական կազմակերպությունից, որը բազմաթիվ մասնաճյուղեր ունի Վրաստանում և հայտնի է օտարերկրացիների շրջանում դրամական փոխանցումներ ստանալու գործում։

Ցուցակում են հայտնվել «Տինկոֆը», Լոկո-բանկը, Պետերբուրգի սոցիալ առևտրական բանկը, «Սոլիդարնոստը» և «Յունիստրիմը»։