Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 15:25-ի Հատիսի 1/21 հասցեի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի 1/21 հասցեի դիմաց՝ «Աբովյան» հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Արտակ Հ.-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Հրայր Հ.-ի վարած Mazda մակնիշի ավտմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Հարվածի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:
Վթարի փաստով՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է «X-Drive» ավտո-մոտոդպրոցում, իսկ վարորդն էլ սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնող է:





























