Լճաշենում ընթացքի մեջ են դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 236 մլն դրամ:

Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել մեկ ամսվա ընթացքում:

Փաշինյանը այցի ընթացքում իրենց հետ քայլող երեխաներից հետաքրքրվեց, թե արդյոք տուրիստներ գալիս են գյուղ:

Նա նաեւ հետաքրքրվեց վերանորոգված ճանապարհի եզրերին կառուցված ջրահեռացման համակարգից. «Սա գործիքներ ունե՞ք, որ կարողանում եք հանեք, նորից դնեք, էն 18 թվի ճանապարհը, որ խոստացա, սարքեցի, էնտեղ սենցա՞, սրանք ռեալ կարողանում ենք հանել, դնել, դժվար չի՞, տեխնիկայով եք անում, թե՞ ձեռքով: Դա ինքը լավնա, էֆֆեկտիվա, իմ մտահոգությունն այն է, որ չխցանվի»

 Մանրամասները՝ տեսանյութում: