Ճապոնական Nissan ընկերության մարզական մեքենաների բաժանմունքը պաշտոնապես ներկայացրել է Z Nismo կուպեն 2024 մոդելային տարվա համար։ Այս մասին տեղեկացրել է բրենդի մամուլի ծառայությունը։

Մարզական մեքենայի սովորական Z տարբերակից Nismo-ն տարբերվում է  ինքնատիպ թափարգելներով, կողային մետաղաերիզներով եւ հետեւի սփոյլերով, 19 մատնաչափ Rays կոփածո սկավառակներով։ Մեքենան հասանելի է թափքի սեւ, սպիտակ, արծաթավուն, կարմիր եւ բացառիկ գորշ երանգներով։ Սրահում տեղադրված են Recaro մարզական նստելատեղեր՝ ալկանտարի պաստառներով։

Ունի բենզինով աշխատող 420 ուժային տուրբոշարժիչ, որն աշխատում է ինը աստիճանանի ավտոմատ փոխանցատուփի հետ միասին։

Nissan Z Nismo-ի վաճառքն սկսվելու է այս տարվա սեպտեմբերին։ Գինը հայտնի չէ։