Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ստորագրել է 52 նահանգների ոստիկանապետերին փոխելու հրամանագիրը։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախկին նախարար Սուլեյման Սոյլուի ժամանակ նշանակված  նահանգային ոստիկանապետերը փոխվել են։  Ոստիկանապետերի մի մասը նոր պաշտոնի է նշանակվել, իսկ 24–ը՝ կանչվել կենտրոն։