Պաղեստինի պաշտոնյաները ողջունել են Սաուդյան Արաբիայի  իրենց առաջին դեսպանին, չնայած նրան, որ թագավորությունը քննարկում է Իսրայելի հետ պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու հարցը, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Պաղեստինի նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Մահմուդ Աբաս Մաջդի ալ-Խալիդին շաբաթ օրը ստացել է դեսպան Նայեֆ ալ-Սուդայրիի, որպես Հորդանանում ոչ ռեզիդենտ բանագնացի հավատարմագրերի պատճենը, հաղորդում է պաղեստինյան Wafa գործակալությունը:

Հորդանանում թագավորության ներկայիս դեսպան Ալ-Սուդայրին միաժամանակ իրականացնելու է նաև Երուսաղեմում գլխավոր հյուպատոսի պարտականությունները:

Ալ-Խալիդին նշել է, որ այս իրադարձությունը «կարևոր քայլ է, որն էլ ավելի կամրապնդի երկու երկրների  և երկու եղբայրական ժողովուրդների միջև ամուր եղբայրական հարաբերությունները», տեղեկացնում է Wafa-ն։

Սաուդյան Արաբիայի բանագնացը նույնպես այս նշանակումը  «կարևոր քայլ» է անվանել, որն ընդգծում է թագավոր Սալմանի և թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ցանկությունը՝ «ամրապնդել հարաբերությունները Պաղեստին պետության եղբայրների հետ և պաշտոնապես խթանել այն  բոլոր ոլորտներում»։

Դեսպանի նշանակումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ԱՄՆ-ը ձգտում է կարգավորել իսրայելա-սաուդյան հարաբերությունները:

Մինչդեռ, Էր Ռիադը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է մնալու Արաբական պետությունների լիգայի տասնամյա դիրքորոշմանը` Իսրայելի հետ կապեր չհաստատել,  քանի դեռ պաղեստինցիների հետ հակամարտությունը չի լուծվել։