Մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր և երգիչ Տոտո Կուտունյոն։

Այս լուրը ANSA իտալական գործակալությանը հայտնել է նրա մենեջեր Դանիլո Մանկուսոն՝ նշելով, որ «երկարատև հիվանդությունից վերջին ամիսներին  երգչի ինքնազգացողությունը վատացել է»։

Տոտո Կուտունյոն 80 տարեկան էր։

Երգիչ-երգահանը մահացել է այսօր ժամը 16:00-ի սահմաններում Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոցում, ուր ավելի վաղ տեղափոխվել էր։