Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը Գերմանիայի գործընկերների հետ բանակցությունների արդյունքում կարողացել է երկիր վերադարձնել նախակոլումբիական դարաշրջանի 77 արտեֆակտ, որոնք գտնվում էին Եվրոպայի մասնավոր հավաքածուներում:

«Մենք ստացել ենք նախակոլումբիական դարաշրջանի 77 արտեֆակտ, որոնք 1970-ական թվականներից գտնվում Էին մասնավոր կոլեկցիոներների ձեռքում Արեւմտյան Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողում»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։