Անգլիացի գրքերի նկարազարդող Էռնեստ Շեփերդի՝ Ալան Միլնի «Վինի Թուխ» մանկական վեպի համար էսքիզի բնօրինակը  հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում՝ գրավաճառի նկուղում։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times թերթը։

«Դուք հավանաբար ծանոթ եք այս պատկերին։ Վինի Թուխն ու Դնչիկը քայլում են դեպի մայրամուտ՝ մտածելով նախաճաշի և հաջորդ օրվա մասին իրենց սպասելիքի մասին: Այս պատկերը բազմիցս վերարտադրվել է, բայց բնօրինակները շատ հազվադեպ են: Այժմ այս հայտնի տեսարանի վավերական տարբերակը՝ Վինի Թուխի նկարազարդող Է.Հ. Շեպարդի կողմից, հայտնաբերվել է գրքերի վաճառողի նկուղում՝ տարիներ պահելուց հետո՝ հին թեյի սրբիչով փաթաթված»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ սա ոչ թե 1920-ականների գրքի հրատարակության համար կազմված բնօրինակ էսքիզ է, այլ Շեպարդի ձեռքով վերստեղծված նկարազարդում։ «Առայժմ վաճառվել է այս տեսարանի նրա նկարներից միայն մեկը։ Դա օրիգինալն էր, որը վաճառվել էր անցյալ տարի՝ 220.000 դոլարով (մոտ 170.000 ֆունտ ստերլինգ)»,- ասվում է հոդվածում։

Հայտնաբերված նկարը կհանվի աճուրդի։