Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, փրկարարները հայտնաբերել են ևս չորս դի։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեում:
«Կոմիտեի փրկարարները հայտնաբերել են չորս քաղաքացու՝ երեք կնոջ և մեկ տղամարդու դի։ Դիակները հանձնվել են համապատասխան մարմիններին՝ անձը պարզելու համար»,- հայտնել են նախարարությունից։
ԵԽ-ն պարզաբանել է, որ դիերը հայտնաբերվել են Վահդաթ քաղաքում։ Խաթլոնի շրջանում փրկարարական աշխատանքների ընթացքում նաև պարզվել է, որ սելավի հետևանքով սատկել է 100 գլուխ անասուն։ Գործակալության տվյալներով՝ բնական աղետից տուժած հանրապետության բոլոր մարզերում հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Կիրակի օրը Տաջիկստանում հորդառատ անձրեւներ են եկել, որոնք ջրհեղեղներ են առաջացրել, սելավներ եւ քարաթափումներ։ Սկզբում հայտնի էր դարձել աղետի 13 զոհի մասին, մարդկանց մեծ մասը զոհվել է Վահդաթ քաղաքում։ ԵԽ-ն հայտնել է, որ հանրապետության մի քանի թաղամասերում ճանապարհներ են փակվել, ջրով լցվել են տներ ու շինություններ, տասնյակ մեքենաներ ցեխահոսքերից վնասվել են։
Գերատեսչությունից հավելեցին, որ երկուշաբթի օրը հանրապետության որոշ շրջաններում կրկին սելավներ են գրանցվել։





























