Առնվազն ութ մարդ է մահացել երկուշաբթի օրն՝ այն բանից հետո, երբ վառելիքի բեռնատարը շրջվել և պայթել է Մեքսիկայի կենտրոնական Սումպանգո համայնքի մերձակայքում գտնվող մայրուղու վրա, հայտնում է Excelsior թերթը:

Նշվում է, որ բեռնատարի պայթյունի պահին ճանապարհի վրա՝ մոտակայքում եղել է տաքսի՝ ուղեւորներով, նրանք բոլորը մահացել են։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։