Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի բնակարաններից մեկում մահացած են գտել չորս հոգանոց ընտանիքին, որոնցից երկուսը երեխաներ են։ Ինչպես հաղորդում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, բոլոր մահացածների մարմինների վրա հայտնաբերվել են դանակահարության հետքեր։

ABC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են մի քանի դանակ։ Հեռարձակողը հայտնել է նաև, որ բնակարան մուտք գործելու համար իրավապահները հարկադիր ուժ են կիրառել։ Սա ցույց է տալիս, որ սենյակը ներսից փակ է եղել։

Միջադեպի պատճառները չեն նշվում։