Թայլանդի հարավային Պատտանի նահանգում իսլամիստ գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել է ոստիկան և տեղական պաշտպանության երկու կամավոր, ևս հինգ ոստիկան վիրավորվել է, հայտնում է Bangkok Post-ը։
Հրատարակության տվյալներով՝ գրոհայինները դարանակալել են ոստիկանական պարեկը՝ կիրառելով հրազեն և նռնակներ։ Հարձակվողները պայթեցրել են մի քանի էլեկտրասյուներ՝ ճանապարհը փակելու և նրանց հետևելը դժվարացնելու համար։ Իրավապահ մարմինները փնտրում են հանցագործներին։
Թայլանդի կառավարությունը երկուշաբթի օրը մինչև դեկտեմբերի 19-ը երկարաձգեց արտակարգ դրությունը թագավորության մուսուլմանական հարավի մեծ մասում, որն ընդգրկում է Յալա, Նարաթիվատ և Պատտանի նահանգները:
Թայլանդի մահմեդական հարավում անջատողական հակամարտությունը շարունակվում է ավելի քան 70 տարի։ Հատկապես ակտիվ զինված կազմավորումները գործում են 2004 թվականից։ Նրանք ձգտում են տարածաշրջանի անջատմանը և սուլթանության ստեղծմանը՝ Պատտանի, Յալա և Նարաթիվատ նահանգներում: 2004-ից 2020 թվականներին տարածաշրջանում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 7000 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 13000-ը։





























