Անհայտ նարնջագույն գազի արտահոսք է տեղի ունեցել Իսրայելի արևմուտքում՝ Աշդոդ քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղու վրա։ Այս մասին հայտնում է «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոն։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել անհայտ գազով տանկի ամբողջականության խախտման հետեւանքով։ Արտակարգ ծառայությունները երկու ուղղություններով արգելափակել են ավտոճանապարհի երթեւեկությունը, հաղորդվում է, որ իրավիճակը դեռ չի վերահսկվում։ Հարակից շրջանների բնակիչներին հրահանգվել է չլքել տները և չմոտենալ դեպքի վայրին։
Տուժածների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։





























