Scandinavian Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը թռիչքի ժամանակ կայծակի հարված է ստացել։ Այս մասին գրում է Aviaincident Telegram ալիքը։

Կիրակի՝ օգոստոսի 27-ին, անկանխատեսելի դեպք է տեղի ունեցել Կոպենհագենից Ցյուրիխ թռչող օդանավում։ Արդյունքում, օդանավը ստիպված է եղել վերադառնալ մեկնման օդանավակայան։

Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ուղևորներից ոչ ոք չի տուժել։