Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի շինհրապարակում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ մահացել է, 48-ն անհետ կորած են։ Այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նրանց խոսքով՝ հորդառատ անձրեւներն առաջացրել են հեղեղումներ, որոնք վնասել են արագընթաց մայրուղու շինհրապարակը։ Միջադեպի պահին հաստատությունում գտնվել է 201 մարդ, որոնցից 149-ին հաջողվել է փախչել։
Անհետ կորածների որոնումները շարունակվում են, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։ Տարածքը պատկանող շինարարական ընկերության հինգ աշխատակիցներ բերման են ենթարկվել՝ աշխատանքի անվտանգության չափանիշները խախտելու և կատարվածի մասին տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու կասկածանքով։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համապատասխան գերատեսչություններից պահանջել է անել ամեն ինչ անհետ կորածներին որոնելու համար։





























