Հոնկոնգում դպրոցական եւ քաղաքային ավտոբուսների բախման հետեւանքով գրեթե 40 մարդ է տուժել, հաղորդում է South China Morning Post թերթը:
Բախման հետեւանքով դպրոցական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ծառերին, մեքենայի առջեւի հատվածը վնասվել է։
Տուժածների մեծ մասը թեթեւ վնասվածքներ են ստացել։ Երեքը՝ վարորդը եւ դպրոցական ավտոբուսի երկու երեխաները, ծանր վնասվածքներ են ստացել։





























