ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման և լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ «ԻԳԻԹ» ՍՊԸ-ի պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:
«Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:





























