Հարավային Կորեայում շոգեբաղնիքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 21 մարդ է տուժել, հաղորդում է Yonhap-ը։
Գործակալության տվյալներով՝ տեղական ժամանակով 13:40-ին հաստատությունում հրդեհ է բռնկվել: Ժամանած հրշեջները չեզոքացրել են հիմնական հրդեհը, սակայն հետո պայթյուն է հնչել։ Տուժածների թվում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներ եւ քաղաքացիական ծառայողներ, այդ թվում ՝ քաղաքային շրջանի ղեկավարը:





























