Սաոլա թայֆունը հարվածել է Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգին, հաղորդում է Սինհուա գործակալությունը։

Քամու առավելագույն արագությունը կազմել է 42-46 մ/վ:

Ուրբաթ առավոտյան ժամը 10-ին Գուանդունում ավելի քան 780 հազար մարդ է տարհանվել վտանգավոր շրջաններից։ Նահանգի բոլոր 80 հազար ձկնորսական նավերը վերադարձել են նավահանգիստներ, 13 քաղաքներ հետաձգել են աշնանային կիսամյակի սկիզբը տարրական, միջնակարգ դպրոցների եւ մանկապարտեզների համար։