Ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականը հայտնել է, որ հզոր պայթյուն է որոտացել Իզմայիլի շրջանի Ռենի քաղաքում, որտեղ գտնվում է առևտրական  ծովային նավահանգիստը։

Հաղորդվում է, որ վաղ առավոտյան Օդեսայի շրջանի հարավը հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու սարքերի կողմից։

«Ժամը 4.30-ի դրությամբ ՀՕՊ-ն աշխատել է ԱԹՍ-ների ուղղությամբ։ Սկսվել է օդային տարածքի նոր լրացուցիչ հետախուզություն։ Նախնական տվյալներով, Ուկրաինայի օդային տարածքը մաքուր է անօդաչու թռչող սարքերից։

Ժամը 4:48-ին Օդեսայում, ինչպես նաև Խերսոնի և Նիկոլաևի մարզերում օդային ռմբակոծության տագնապի ազդանշաններ են հնչել։ Օդեսայի մարզում այն ​​տևել է ավելի քան երեքուկես ժամ։ Ռուսները հարձակվել են տարածաշրջանի հարավային շրջանների վրա»,- նշվում է հաղորդման մեջ։