Մեքսիկայի արևմտյան Սինալոա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել՝ սպասվող երեխայի սեռը հայտնելու երեկույթի ժամանակ, գրում է Excelsior թերթը։
Նշվում է, որ կազմակերպիչների պլանի համաձայն՝ ինքնաթիռը պետք է թռչեր հյուրերի վրայով՝ վարդագույն կամ կապույտ ծուխ բաց թողնելով։ Թռիչքի ժամանակ նա բաց է թողել վարդագույն ծուխ և սկսել է կորցնել բարձրությունը: Օդաչուն փորձել է ինքնաթիռը շեղել ճանապարհին գտնվող ծառերից, սակայն մանևրի արդյունքում ինքնաթիռը կործանվել է։
Երեկույթի անդամները դեպքից հետո փրկարարների են կանչել։ 38-ամյա օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում։





























